HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 5 զինծառայողի մարմին

Հունվարի 22-ի որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է  5 զինծառայողի մարմին Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից: 

«Հետք»-ին այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Որոնողական աշխատաներ իրականացվել էին Վարանդայի, Բերձորից հարավ՝ Իշխանաձոր-Այգեհովիտ և Որոտանի ուղղություններով։ Զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հունվարի 23-ին որոնողական աշխատանքեր իրականացվելու են Մատաղիսի, Վարանդայի (Ֆիզուլի), Քաշաթաղի շրջանի ուղղություններով: 

Պատերազմի ավարտից մինչ օրս կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1256 աճյուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter