HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահները հակաահաբեկչական վարժանքներ են անցկացրել

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները իրենց դիտարկման կետերում պարբերաբար անցկացնում են հակաահաբեկչական վարժանքներ։ «Տագնապ» ազդանշանի մարզումների ընթացքում ռուս խաղաղապահները դիրքեր են զբաղեցրել կրակակետերում, ինչպես նաև տեղաշարժը դադարեցնելու համար փակել են ճանապարհը։ Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի դիտարկման կետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակայքում շրջանաձև դիտարկում կատարելու համար։

Ենթակառուցվածքն իր մեջ ներառում է նաև անձնակազմի ապրելու համար երկու շարժական մոդուլ, բլոկ-մոդուլ՝ ճաշ պատրաստելու և ուտելու համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիակա բլոկ-մոդուլ, որն ապահովված է մշտական էլեկտրաէներգիա մատակարարելու սարքավորումներով։

Բոլոր մոդուլները համալրված են անհրաժեշտ կենցաղային սարքավորումներով, էլեկտրական սարքերով և ջեռուցման ու օդափոխման համակարգերով։

***

Հիշեցնենք, որ 2020թ․ նոյեմբերի 9-ի երեկոյան Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարությամբ՝ Արցախում մարտական գործողությունները դադարեցվեցին։ Համաձայն այդ փաստաթղթի՝ հայկական կողմը մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնեց Քելբաջարի, Աղդամի և Լաչինի շրջանները։

Լեռնային Ղարաբաղում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:

Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովում է Արցախի կապը Հայաստանի հետ՝ ընդ որում շրջանցելով Շուշի քաղաքը, մնաց Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter