HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ը մտադիր է ուղիղ երկխոսություն սկսել Իրանի հետ եվրոպական միջնորդների միջոցով

Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է եվրոպացի միջնորդների միջոցով Իրանի ղեկավարությանն առաջարկել սկսել երկկողմ ուղիղ բանակցություններ։ TACC գործակալությունը գրում է, որ այդ մասին հունվարի 25-ին հայտարարել է Sky News Arabia հեռուստաընկերությունը՝ հղում անելով ԱՄՆ Պաշտպանության նախարարության իր բարձրաստիճան աղբյուրին։

Պենտագոնի աղբյուրի տվյալներով՝ Բայդենի վարչակազմը մտադիր է եվրոպացի միջնորդների միջոցով Թեհրանի հետ նոր երկխոսության նախաձեռնությամբ հանդես գալ։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել էր, որ Թեհրանը Վաշինգտոնին որևէ քայլ ընդառաջ չի անի, քանի դեռ ԱՄՆ-ն չի վերադարձել Իրանի միջուկային գործարքով ստանձնած պարտականությունների կատարմանը։ Հաթիբզադեն նման հայտարարություն արել էր այն բանից հետո, երբ Բայդենի երդմնակալության արարողությունից հետո նորություններ տարածվեցին, թե ԱՄՆ-ն, հնարավոր է, վերադառնա Իրանի հետ միջուկային գործարքին։  

Իր հերթին ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկեն հունվարի 19-ին հայտարարել էր, որ Բայդենը կհասնի Իրանի հետ, միջուկային գործարքի հիման վրա, նոր երկարատև համաձայնագրի ստորագրմանը։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնն այդ նպատակով խորհրդակցություններ կանցկացնի ԱՄՆ Կոնգրեսի, Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների հետ։ 

Լուսանկարը՝ VAHID REZA ALAEI/AFP/GETTY IMAGES

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter