HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հայտնաբերվել է 4 զինծառայողի աճյուն

Հունվարի 25-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարարական ջոկատների որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 աճյուն Ջրական (Ջաբրայիլ) ուղղությունից, 1 մարմին Մատաղիսի ուղղությունից փոխանցել է ադրբեջանական կողմը: Զինվորականը 1993 թվականին ծնված պահեստազորային է: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

Զինվորականի ինքնությունը պարզվել է գրպանում առկա վարորդական վկայականի շնորհիվ: Մյուս զինծառայողների ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հունվարի 25-ին որոնողական աշխատանքներն  իրականացվել  էին Ջրականի (Ջաբրայիլ), Վարանդայի (Ֆիզուլի), Մատաղիսի և Հադրութի ուղղություններում։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ 2021 թվականի հունավարի 23-ը կատարված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1287 աճյուն: Հունվարի 26-ի որոնողաական աշատանքներն իրականացվում են Հադրութի շրջանում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter