
Գրանցվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք. մահացել է 7 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 195-ով՝ ընդհանուր կազմելով 166 427: Նախօրեին կատարվել է 2144 թեստավորում (ընդհանուր՝ 641 626): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 4 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3056 է:
Առողջացել է ևս 649 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 156 053-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել