HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղուլարյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Կառավարության հունվարի 27-ի նիստում Արմեն Ղուլարյանը նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Մինչև գործադիրի նիստը Ղուլարյան ազատվել էր կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

Հիշեցնենք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը գրեթե մեկ տարի է՝ թափուր էր։ 2020 թվականի փետրվարին կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին կաշառք ստանալու մեղադրանք առաջադրվեց և նա կալանավորվեց։ 2020 թվականի փետրվարի 27-ին նա ազատվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից։

Մինչև օրս Արմեն Ղուլարյանը կատարում էր կոմիտեի նախագահի պարտականությունները, և ահա այսօր, նա կառավարության որոշմամբ՝ նշանակվեց քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնում։ Ներկայացնում ենք նրա կենսագրությանը, որը հրապարակված է կոմիտեի պաշտոնական կայքում։

Ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 25-ին Իջևանում:

Կրթություն

1961-1971 թթ.-Իջևանի ռուսական միջնակարգ դպրոց
1971-1976 թթ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետության ֆակուլտետը մասնագիտացումը` ճարտարապետ։

Աշխատանքային գործունեություն

1976-1980 թթ. – Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ` ճարտարապետական բաժնի խմբի ղեկավար
1980-1988 թթ. – Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
1988-1990 թթ. – ՀԿԿ Իջևանի շրջկոմ` արդյունաբերության շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
1990-1991 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահի պաշտոնակատար
1991-1996 թթ. – Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ` նախագահ
1996-1999 թթ. – Իջևանի քաղաքապետ
1999-2014 թթ. - ՀՀ Տավուշի մարզպետ
2014-2016 թթ.- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ
2016-2018 թթ. - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
2018 թ. հուլիսի 17-ից` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2021 թ․ հունվարի 27-ից՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Այլ տվյալներ

ՀՀ զինված ուժերի գնդապետ է։ Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով «Ֆրիտյոֆ Նանսեն» և ՀՀ վարչապետի հուշամեդալներով։ Ունի շնորհակալագրեր։ Ճարտարապետների միության անդամ է։

Անձնական տվյալներ

Ամուսնացած է ունի երկու որդի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter