HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 242 նոր դեպք, մահացել է 11 մարդ

Հունվարի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166669 դեպք, որոնցից 156645-ն` առողջացած, 3067-ը` մահվան ելքով: 

Մեկ օրվա ընթացքում հաստատված նոր դեպքերի թիվը 242 է: 592 մարդ առողջացել է, 11-ը՝ մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6195 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 643606 թեստավորում, որից 1980-ը՝ երեկ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 762 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter