
Կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 59 նոր դեպք, ընդհանուր՝ 166728 դեպք, որոնցից 156910-ն` առողջացած, 3069-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5984 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 644796 թեստավորում: Երեկ կատարվել է 1190 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 265 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 2 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել