
Վերջին մի քանի տարում Հայաստանում մասնավոր բուհերի թիվը կրկնակի կրճատվել է
Վերջին մի քանի տարում, օրենսդրական դաշտի պահանջների խստացմամբ պայմանավորված, Հայաստանում մասնավոր բուհերի թիվը գրեթե կրկնակի կրճատվել է: Այս մասին այսօր ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Միաժամանակ պետությունը որդեգրել է պետական և մասնավոր բուհերին իրավական նույն դաշտում դիտարկելու քաղաքականություն»,- հավելել է Արմեն Աշոտյանը:
Նա ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացված բարեփոխումները՝ պայմանավորված Բոլոնիայի գործընթացով, և նշել, որ առաջիկա 3 տարում Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի քարտուղարությունը:
ԿԳՆ-ն հայտնում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում գործող ռուսական տարբեր բուհերի մասնաճյուղերի գործունեությանը, քննարկվել են համատեղ կրթական ծրագրերին առնչվող ընթացիկ հարցեր:
Մեկնաբանել