HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռուս խաղաղապահները երթով շարժվել են դեպի ռուս-թուրքական համատեղ կենտրոն

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինծառայողներն իրենց հաստիքային տեխնիկայով երթի են դուրս եկել դեպի Աղդամի շրջան, որտեղ տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր մարտական գործողությունների դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը (Համատեղ կենտրոն)։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարարությունը։

ՌԴ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում՝ ռուս խաղաղապահների տեղակայման վայրում, զինծառայաողներն ուսումնասիրել են Համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, առաջադրանքներն ու գործառույթները, ինչպես նաև այն երկրների մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որտեղ պատրաստվում են կատարել իրենց խնդիրները։

Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես բաղկացած է ռուսական և թուրքական կողմերի ներկայացուցիչներից, իրավիճակի վերահսկողությունը կիրականացնի նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով։

***

Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ստորագրած հուշագրի համաձայն։ Համատեղ կենտրոնի շտաբը կձևավորվի հրամանատարական կետի տեսքով՝ հավասար ներկայացվածության սկզբունքով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter