HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Տիգրան Չոբանյանն ազատ արձակվեց, Արագած Ախոյանի գործով դատավորը խորհրդակցական սենյակում է

«Հայոց ազգային գվարդիայի» հրամանատար, Պաշտպանության նախարարության պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբայանն ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արման Հովհաննիսյանի, քիչ առաջ հիմնավոր կասկածի բացակությամբ մերժեց Չոբանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունն ու ոչ իրավաչափ ճանաչեց նրա ձերբնակալման որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Չոբանյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին երեկ մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նրանք շարժվել են Դատախազության շենք ու պահանջել, որ գլխավոր դատախազը դուրս գա, որպեսզի ներկայացնեն Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու իրենց պահանջը։ Դատախազը դուրս չի եկել, քաղաքացիները շարժվել են Կառավարության շենք, որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Կառավարության շենք։

Այս միջադեպից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացիներ, որոնք թվում ՝ Տիգրան Չոբանյանը, Արագած Ախոյանը, Արշակ Ազարյանը, Վահագն Չախալյանը և Իսրայել Հակոբկոխյանը բերման են ենթարկվել։ Նշված հինգ անձինք ձերբակալվել են, ապա նրանց շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Մեզ հետ զրուցում Արագած Ախոյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր ավարտել է Արագած Ախոյանի ձերբակալման դեմ իրենց բողոքի և Ախոյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդության քննություն ու հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որը կհրապարակվի ժամեր անց։

Նշենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մեկ այլ դատավոր՝ Վահագն Մելիքյանն այսօր մերժել է մեղադրյալներից Վահագն Չոբանյանին կալանավորելու միջնորդությունն ու նրա ձերբակալման որոշումը  ճանաչել ոչ իրավաչափ։

Մյուս երկու մեղադրյալիների խափանման միջոցի հարցի քննությունը դեռևս չի ավարտվել։

Լուսանկարում՝ Տիգրան  Չոբանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter