HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արագած Ախոյանի կալանավորման միջնորդությունը մերժվել է, նա ազատ է արձակվել

ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արագած Ախոյանն ազատ է արձակվել։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վարդան Գրիգորյանի, այսօր գիշերը հրապարակել է որոշում, որով մերժել է Ախոյանին կալանավորելու վերաբերյալ քննչական կոմիտեի միջնորդությունը։ Դատարանը նաև ոչ իրավաչափ է ճանաչել Ախոյանին ձերբակալելու վարույթն իրականացնող մարմնի որոշումը։ Ախոյանի  պաշտպան Բենիկ Գալստյանը հայտնում է, որ կալանավորման միջնորդությունը մերժվել է հիմնավոր կասկածի բացակայությամբ։ Այսինքն՝ դատարանը հանգել է հետևության, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ  Ախոյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։ Դատարանը Ախոյանի ձերբակալման դեմ բողոքի և  նրան կալանավորելու միջնորդության հարցով խորհրդակցական սենյակ էր հեռացել երեկ՝ հունվարի 30-ին։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կառավարության շենքի մոտ որտեղ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության ու քաղաքացիների միջև, մի խումբ անձինք  փորձել են մուտք գործել շենք։ Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել, որոնց թվում՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Իսրայել Հակոբկոխյանը, Տիգրան Չոբանյանը և Վահագն Չախալյանը բերման են ենթակվել։

Վերը նշված հինգ անձինք ձերբակալվել են, ապա նրանց շենք-շինություն զավթելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել և կալանավորման միջնորդություններ ներկայացվել դատարան։ Նրանց վերագրվող արարքի համար նախատեսվում է 4-ից 10 տարի ժամկետով ազատազրկում։ Այս պահին դատարանները մերժել են  4 մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունները։ Մեղադրյալներից մեկի՝  Իսրայել Հակոբկոխյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 16:00-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter