
Կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167088 դեպք, որոնցից 157800-ն` առողջացած, 3084-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5435 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 649993 թեստավորում: Երեկ կատարվել է 1473 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 62 նոր դեպք:
ԱՆ-ն հայտնում է, որ 281 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 4 դեպք:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել