
Գրանցվել է կորոնավիրուսի 190 նոր դեպք. մահացել է 12 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 190-ով՝ ընդհանուր կազմելով 167 421: Նախօրեին կատարվել է 2580 թեստավորում (ընդհանուր՝ 654 494): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:
Մահացել է 7 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3096 է:
Առողջացել է ևս 358 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 158 693-ի:
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 քաղաքացի:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել