
Արցախում ավարտին կհասցվի կիսակառույց 1000 բնակելի տան շինարարությունը
Արցախի կորսված տարածքներից շուրջ 9000 ընտանիք կա (մինչև 40 հազար քացաքացի), որոնք իրենց տները կորցրել են։ Վերջիններիս ժամանակավոր բնակության համար Կառավարությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն: Այս մասին խորհրդարանում արտահերթ նիստին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
«Արցախի այն գյուղական հատվածներում, որտեղ կան կիսակառույց բնակելի տներ, դրանք կառուցվում են, կլինի մինչև հազար տուն: Արդեն կան հայտեր, ովքեր ցանկանում են վերադառնալ, և այդ անձինք վերադառնալու են»,- ասաց նախարարը:
Բնակարաշինության մյուս փուլում կառուցվելու են բազմաբնակարան բնակելի շենքեր Ստեփանակերտում, Ասկերանում: Առաքելյանի խոսքով` հիմնական շեշտադրումը լինելու է այն, որ տներ կառուցվեն գյուղական հատվածներում` հաշվի առնելով, որ այնտեղ առկա են ենթակառուցվածքներ: Ըստ նրա` յուրաքանչյուր գյուղում մինչև 50-100 տուն ավելացնելու հնարավորություն կա:
Լուսանկարը՝ արխիվային (Մարտունի) / © Հերմինե Վիրաբյան, «Հետք»
Մեկնաբանել