
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 147 նոր դեպք, մահացել է 11 մարդ
Փետրվարի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 167568 դեպք, որոնցից 159045-ն` առողջացած, 3107-ը` մահվան ելքով:
Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ մեկ օրվա ընթացքում 147 նոր դեպք է հաստատվել, մահացել է 11 մարդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4637 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 656323 թեստավորում, որից 1829-ը՝ երեկ։ Մեկ օրվա ընթացքում առողջացածների թիվը 352 է։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 779 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել