HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Առողջապահության նախարար․ «Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումը պարտադիր չի լինի»

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները միայն կամավոր բնույթ են ունենալու։ Այս մասին, մինչ Կառավարության հերթական նիստի մեկնարկը, լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Լրագրողի այն հարցին, թե որքան կարժենա պատվաստանյութի մեկ դեղաչափը՝ նախարարը պատասխանեց, որ դեռ չգիտի, քանի որ կնքված պայմանագիր չկա։

«Պետությունն անելու է ամեն ինչ, որպեսզի հնարավորության սահմաններում ազգաբնակչությանն ապահովի պատվաստումներով։ Sputnik V-ն Հայաստանում, վստահաբար, կիրառվելու է, բայց առաջինը կկիրառվի, թե երկրորդը, չեմ կարող ասել»,- նշեց նախարարը։

Անդրադառնալով պատվաստանյութի կլինիկական հետազոտություններին՝ նա հայտնեց, որ դրանք կատարվում են այն երկրում, որտեղ մշակվել է պատվաստանյութը, այժմ այն գտնվում է կլինիկական հետազոտության 3-րդ փուլում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter