
Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ջալալ Հարությունյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։
Նա ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվեց պատերազմի ընթացքում՝ 2020-ի հոկտեմբերի 27-ին՝ ստացած վիրավորման պատճառով։
Մինչ Ջալալ Հարությունյանի՝ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ նշանակվելն այդ պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը։ Վերջինս այդ պաշտոնից ազատման դիմում ներկայացրեց պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 18-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել