
Զ․ Սինանյան․ «Ներգաղթի ակնկալիք միշտ ունենք»
«Ներգաղթի ակնկալիք միշտ ունենք։ Այս պահին անուրանալի է, որ ժողովրդի մեջ հոգեբանական որոշակի անկում կա՝ կապված պատերազմի բացասական արդյունքների հետ, հետևաբար ակնկալում եմ, որ գոնե կարճաժամկետ իմաստով հնարավոր է՝ արտագաղթ լինի Հայաստանից»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Վերջինիս խոսքով՝ արտագաղթի տրամադրությունները ժամանակի մեջ են ռեալ։
«Այս պահին ցանկացողներն ավելի շատ են, քան կլինեն վաղը, երբ շոկից դուրս գան: Նույն կերպ կարող ենք ասել, որ դեկտեմբերին արտագաղթի ցանկություն ունեցողներն ավելի շատ էին, քան այսօր»,- ասաց Սինանյանը:
Անդրադառնալով ավիատոմսերի գներին՝ Սինանյանը նշեց, որ այդ հարցն իրենց վերահսկողությունից դուրս է, շուկան է որոշում։
«Այնպես չէ, որ ունենք ազգային ուղևորափոխադրող, և կարող ենք թելադրել գին։ Շուկան կկարգավորի, գինը կլինի այն, ինչ պետք է լինի։ Մենք չենք կարող ազդել գների վրա։ Եթե պետական ավիափոխադրող ունենայինք, միգուցե կարողանայինք ազդել»,- ասաց նա։
Մեկնաբանել