HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիան առնվազն 7,5 միլիարդ եվրո կներդնի տնտեսության վերականգնման մեջ

Գերմանիայի իշխող կոալիցիան, որը կազմված է Քրիստոնեա-դեմոկրատական միություն և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցություններից, հինգշաբթի՝ փետրվարի 4-ին հայտարարել է, որ իրեն հաջողվել է համաձայնության գալ համավարակից տուժած գերմանական տնտեսությանն օգնության նոր լայնածավալ փաթեթի շուրջ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։

Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության համանախագահներ Զասքիա Էսքեն և Նորբերտ Վալտեր Բորյանսը դրա ծավալները գնահատել են առնվազն 7,5 միլիարդ եվրո։ Բանակցություններին Քրիստոնեա-դեմոկրատական միությունից առաջին անգամ մասնակցել է կուսակցության նորընտիր նախագահ Արմին Լաշետը։

«Կոալիցիան մինչև վերջ ի ցույց կդնի գործողությունների իր ունակությունը»,- բանակցությունների արդյունքները մեկնաբանել է ՔԴՄ/ՔՍՄ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռալֆ Բրինքհաուսը։ Նա բարձր է գնահատել Լաշետի աշխատանքը, որը մինչ այդ ղեկավարում էր Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա հողը։ 

Օգնության փաթեթը նախատեսում է 150 եվրո միանվագ օգնություն՝ սոցիալական օգնություն ստացող քաղաքացիներին։ Համաչափ գումար կստանան նաև ծնողները՝ յուրաքանչյուր երեխայի համար։ Սպասարկման ոլորտի համար կերկարաձգվեն հարկային արտոնությունները, լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացվի մշակույթին։ Համավարակի հետևանքով տուժած բիզնեսը նույնպես կստանա հարկային արտոնություններ:

Նախնական տվյալներով՝ 2020 թվականին Գերմանիայի ՀՆԱ-ն կրճատվել է 5 %-ով։ Այդ մասին հունվարի 14-ին հայտարարել էր Գերմանիայի դաշնային վիճակագրական գործակալությունը և հիշեցրել, որ 2009  թվականի համաշխարհային ճգնաժամի ժամանակ, անկումը կազմել էր 5,7 %։ Նախորդ ամիսներին մի շարք տնտեսագետներ կանխատեսել էին, որ տարեկան արդյունքները կարող էին ավելի վատը լինել։ «Կարծես թե եվրոպական տնտեսությունների մեջ գերմանական տնտեսությունն ամենից լավն էր հաղթահարել 2020 թվականի ճգնաժամը»,- առցանց մամլո ասուլիսի ժամանակ ընդգծել էր գերատեսչության ղեկավար Գեորգ Թիլը։

Լուսանկարը՝ travelmassive.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter