HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՀ քաղաքաշինության նախարար. 200 մլն դոլար է պետք Արցախում անօթևաններին բնակարանով ապահովելու համար

Արցախում տեղի ունեցած պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման համար անհրաժեշտ է մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար, որ կառուցվի 8000 տուն: Այս մասին «Հետք»-ին տված հարցազրույցում ասաց Արցախի քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը:

Արցախի կառավարությունը Ռուսաստանի կառավարությանն է դիմել 7000 տուն կառուցելու հարցում աջակցություն ստանալու համար, այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում: Նախարարի խոսքով՝ առաջիկայում ՌԴ կառավարությունը որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ: Տների մյուս մասն էլ նախատեսված է կառուցել Հայաստան համահայկական հիմնադրամի օժանդակությամբ:

Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում փորձնական ծրագրով կառուցվում է 5 տուն, որոնց մեր առաջիկա հրապարակումներում մանրամասն կանդրադառնանք: Ուսումնասիրվում են Արցախի բոլոր բնակավայրերը, որոնց տարածքներում նոր տներ պետք է կառուցվեն: Վնասված տների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել այս տարվա երկրորդ եռամսյակում:

Քաշաթաղի և Մարտակերտի շրջանների վնասված կամուրջներից Սուս գյուղի մոտակայքում գտնվող կամուրջն արդեն նորոգվում է, Աղավնոյում գտնվող կամրջի նախագծման փաստաթղթերն են պատվիրվել: Քաղաքաշինության նախարարության կողմից ուսումնասիրվել է Լաչինի միջանցքում շրջանցիկ՝ այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցը, և եթե Կառավարության որոշում լինի, ապա տարբերակ կգտնվի: Խնածախ գյուղից դեպի Լիսագոր տանող հատվածի ճանապարհը հնարավոր է վերակառուցել:

Քաղաքաշինության նախարար Արման Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter