HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուվրին ու Վերսալին սնանկություն է սպառնում, իսկ Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում երկրում երրորդ կարանտինի հայտարարումը

Ֆրանսիական թանգարանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով վերջին մի քանի ամիսներին փակ են, սնանկացման եզրին են։ Այդ մասին հայտարարել է Լուվրի և Դեկորատիվ արվեստի ազգային դպրոցի կառավարիչ Ֆրեդերիկ Ժուսեն։ «Թե' մեծ, թե' փոքր թանգարանները գրեթե կործանվել են։ Եթե որոշ թվեր ներկայացնենք, ապա կարելի է ասել, որ Լուվրը ամսական կորցնում է 10 միլիոն եվրո, իսկ Վերսալը նախորդ տարի կորցրել է 70 միլիոն եվրո»,- BFMTV հեռուստաընկերությանը հայտարարել է Ժուսեն։

Ավելի վաղ, Լուվրի ղեկավարությունը հայտարարել էր, որ թանգարան հաճախելիությունը նախորդ տարի կրճատվել է 70 %-ով։ Ֆրանսիայի թանգարանների և արվեստի կենտրոնների մոտ 100 ներկայացուցիչ երկրի մշակույթի նախարարին ուղերձ էին հղել՝ կոչ անելով մասամբ վերականգնել թանգարանների աշխատանքը։

Զուգահեռաբար, Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեկսը հայտարարել է, որ Ֆրանսիայում կարող է հայտարարվել երրորդ կարանտին, եթե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վատթարանա։ «Որևէ մեկը չի կարող վստահ լինել, որ մենք կկարողանանք հաղթահարել համավարակը՝ առանց նոր կարանտինային ռեժիմի ներդրման։ Ակնհայտ է, որ վերջին շաբաթներին Ֆրանսիայում կորոնավիրուսի ցուցանիշները նվազել են։ Դրան հնարավոր է եղել հասնել շնորհիվ այն միջոցների, որոնք իշխանությունները կիրառել են մի քանի շաբաթվա ընթացքում»,- նշել է Կաստեկսը՝ հավելելով, որ նոր կարանտինը կարող է մտցվել իրավիճակի վատթարացման պարագայում։

Ընդ որում, Ֆրանսիայի վարչապետն ընդգծել է, որ կարանտինը կլինի ծայրահեղ տարբերակ, քանի որ այն բացասաբար է ազդում սոցիալական, հումանիտար և նույնիսկ սանիտարական իրավիճակի վրա։

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 3,3 միլիոն դեպք, մահացել՝ ավելի քան 78 հազար մարդ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter