HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք է հաստատվել, մահացել է 6 քաղաքացի

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք, ընդհանուր՝ 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում: Երեկ կատարվել է 1870 թեստավորում:

ԱՆ-ն տեղեկացնում է, որ 156 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 6 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 783 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter