HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգումը կթվայնացվի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միության թվային տեխնիկական կանոնակարգման» մասին որոշման նախագծին։ Այն նախաձեռնել է «Միջազգային առևտուր և ինտեգրում» հետազոտական ​​կենտրոնը և մշակվել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների պետական մարմինների մասնակցությամբ։

Նախագծի հիմնական նպատակն է թվայնացնել ապրանքների նկատմամբ պարտադիր պահանջների ձևավորված գործընթացըինչպես նաև՝ մշակել կանոնակարգեր և միջազգային ու ռեգիոնալ ստանդարտներ հենց տեխնիկական կանոնակարգման ոլորտում։

Բացի այդ, նախագիծը թույլ կտա շուկայի բոլոր մասնակիցներին (արտադրողներին, արտահանողներին, ներկրողներին, մատակարարներինսպառողներին, համապատասխանության գնահատում իրականացնող պետական մարմիններին) ունենալ անհրաժեշտ տվյալներ՝ ապրանքների նախագծման, արտադրության և վաճառքի գործընթացների թվայնացումն ապահովելու համար։

Ըստ ԵՏՀ-ի՝ նախագծից ակնկալվող արդյունքներից է պարտադիր պահանջներին համապատասխանող ապրանքների արագ արտադրությունն ու շուկա դուրս բերումը՝ առանց լրացուցիչ ժամանակ և գումար ծախսելու։

ԵՏՀ տեխնիկական կարգավորման խորհրդի (նախարար) անդամ Վիկտոր Նազարենկոն նշել է, որ ներքին և արտաքին շուկաներում տնտեսվարող սուբյեկտները բախվում են Միության տարածքում գործող «մեծ և ոչ միշտ կանոնակարագված» տվյալների բազայի պարտադիր նորմերի պահանջներին։

«Առաջարկվող նախաձեռնությունը ենթադրում է արտադրանքի շուկա մուտք գործելու միասնական պարտադիր պահանջների և ընթացակարգերի՝ «մեքենային» հասկանալի ձևաչափով փոխարինում, ինչը թույլ կտա տեխնիկական կանոնակարգերի պահանջները փոխկապակցել դրանց իրականացմանն ուղղված փաստաթղթերի դրույթներին` ստանդարտներին, մեթոդներին և այլն, և, այդպիսով, շուկայի բոլոր մասնակիցների համար ապահովել կենտրոնացված, մատչելի, ամբողջական և հուսալի տեղեկատվության ազատ հասանելիություն», - հայտնել է Վ. Նազարենկոն:

Նշենք, որ միայն ԵԱՏՄ-ում ընդունված է 49 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 43-ն արդեն ուժի մեջ են մտել, և դրանց 80%-ը փոխադարձ ներմուծվող ապրանքներ են, որոնք ենթակա են միասնական կանոնակարգման։

Այդ 43 տեխնիկական կանոնակարագերի համար հաստատված են ստանդարների ցանկեր, որոնք իրենց հերթին ներառում են ստանդարտացման ոլորտին վերաբերող ավելի քան 12 000 փաստաթուղթ։ Համապատասխանության գնահատման միասնական ռեեստրում կա տեղեկություն ավելի քանի 1 միլիոն համապատասխանության վկայականների մասին և ավելի քան 6 մլն համապատասխանության հայտարարագիր։

Բացի այդ, կա 850-ից ավելի հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմին, 2500 փորձարկման լաբորատորիա՝ չհաշված հարյուրավոր տեխնիկական հանձնաժողովները, ստանդարտացման և չափագիտության, ստուգաչափման լաբորատորիաները և կազմակերպությունները:

Նախագծի վերջնարդյունքը, ըստ Հանձնաժողովի, թվային պլատֆորմի վրա ստեղծել «էկոհամակարգ», որը կներգրավվի տեխկանոնակարգմամբ զբաղվող բոլոր ազգային ծառայություններին՝ միաժամանակ հեշտացնելով արտադրողների, ներկրողների, արտահանողների, մատակարարարների գործը։

Նախատեսվում է, որ նախագիծը կյանքի կկոչվի մինչև 2023թ., և այդ ընթացքում որոշակի տվյալներ արդեն ներմուծված կլինեն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter