HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանում սկսվել են «Սպուտնիկ V»-ով պատվաստումները

Իրանում երեքշաբթի օրվանից՝ փետրվարի 9-ից, մեկնարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները, որոնք իրականացվում են ռուսական արտադրության «Սպուտնիկ V» պատվաստանյութով։

Պատվաստումների մեկնարկը տվել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, որը հեռարձակվել է իրանական հեռուստատեսության ուղիղ եթերում։ Առաջինը պատվաստվել է Իրանի առողջապահության նախարարի որդին։

Իրանի իշխանությունները որոշել են պատվաստումների մի մասն անցկացնել արտասահմանյան պատվաստանյութերի միջոցով, որոնցից առաջինը դարձել է ՌԴ Նիկոլայ Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային կենտրոնի մշակած «Սպուտնիկ V» պատվաստանյութը։

Չնայած դրան, Իրանում ընթանում են նաև սեփական պատվաստանյութի մշակման աշխատանքները։

Ավելի վաղ, Իրանի առողջապահության նախարար Սայիդ Նամաքին հայտարարել էր, որ առաջին հերթին կպատվաստվի այն բուժանձնակազմը, որն աշխատում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ավելի ուշ նախատեսվում է, որ կպատվաստվեն մեծահասակները և խրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter