HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրանցվել է կորոնավիրուսի 196 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 196-ով՝ ընդհանուր կազմելով 168 496: Նախօրեին կատարվել է 2574 թեստավորում (ընդհանուր՝ 671 038): Այս մասին հաղորդում է առողջապահության նախարարությունը:

Մահացել է 4 մարդ: Կորոնավիրուսից մահացության դեպքերի ընդհանուր թիվը 3130 է:

Առողջացել է ևս 236 քաղաքացի, և այժմ նրանց ընդհանուր թիվը հասել է 160 405-ի:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4855 քաղաքացի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 786 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter