HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արցախում իրենց գույքը կորցրած պայմանագրային զինծառայողները միանվագ աջակցություն կստանան

Կառավարությունը նախատեսում է Ադրբեջանի վերահսկղության տակ անցած համայնքներում վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված բնակարաններում բնակված պայմանա­գրային զինծառայողների կողմից կրած նյութական վնասի փոխհատուցման գործընթաց սկսել։ Գործադիրի համապատասխան որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում։

44-օրյա պատերազմի հետևանքոով Արցախում բնակվող պայմանագրային զինծառայողները կրել են նյութական վնասներ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում գտնվող բնականններում թողնելով իրենց անձնական իրերը, կահույքը, հագուստը, կենցաղային տեխնիկան, իսկ որոշ դեպքերում նաև` անձնական օգտագործման ավտո­մեքենաները։ Ըստ նախագիծը մշակած պաշտանության նախարարության՝ վերջիններս զրկված են պետության կողմից իրականացվող որևէ աջակցության ծրագրից օգտվելու հնարա­վորությունից, և նշված հանգամանքը նրանց շրջանում ոչ միայն հանգեցնում է բողոքների, այլ նաև բացասաբար է անդրադառնում զինծառայողների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունա­վե­տության վրա։

Նախագծով հաստատվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված ծառայողական բնակարաններում փաստացի  բնակված` 2020թ. սեպտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ հաշվառում ունեցող և Արցախի պաշտպանության, ներքին գործերի նախարարություններում, ինչպես նաև ազգային անվտանգության ծառայության համակարգերում պայմանա­գրային ծառայության մեջ գտնվող զինծառայողների աջակցության միջոցառումը և դրա շրջանակներում աջակցության  տրամադրման կարգը։

Նախագծի ընդունվելու դեպքում նշված խմբերին պատկանող պայմանագրային զինծառա­յողներին և նրանց ընտանիքներին կտրամադրվի միանվագ դրամական օգնություն։

Պաշտպանության նախարարությունն այս նախագիծը դեռևս հանրային քննարկման է ներկայացրել, որի ժամկետի ավարտից հետո հարցը կքննարկվի կառավարության նիստում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter