HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կրթության փորձագետները՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին

Ազգային ժողովում երեկ առաջին ընթերցմամբ քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծը, որը նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել 20-ից ավելի օրենքներում, որում ըստ, փորձագետների՝ քիչ չեն խնդրահարույց կետերը:

«Հոդված 3 ակումբում»-ում այսօր հրավիրված քննարկման ժամանակ կրթության ոլորտի փորձագետները անդրադարձան առաջարկվող փոփոխություններին։

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց, որ օրենքը խորհրդարան է մտել նախորդ իշխանության ժամանակ, սակայն առաջին ընթերցմամբ չի անցել, որից հետո քննարկումներ, հանդիպումներ, խորհրդարանական լսումներ են անցկացվել, և փոփոխություններ են արվել, որից հետո նախագիծը  նորից ներկայացրել են խորհրդարան։

Նախագիծը բուհերի ֆինանսավորման և կառավարման մոդելում նոր մոտեցում է առաջարկվում, կառավարման խորհուրդը բաղկացած է լինելու է 9 հոգուց, որոնցից չորսին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդն ու դասախոսաուսանողական համակազմը, ինչպես նաև բուհի հետ համագործացող գործատուները, իսկ մնացած 5-ը լինելու են պետական կամ քաղաքական պաշտոն չզբաղեցնող անձինք։

Անդրադառնալով բուհերի կառավարման համակարգին՝ Հովհաննիսյանն ասաց, որ մինչև հեղափոխությունը, բուհերի կառավարման գործում մեծ է եղել իշխանության դերը, իսկ այժմ փոփոխություններն ակնհայտ են, քանի որ օրենքի փոփոխություններով նախատեսվում է, որ քաղաքական գործիչներ ու պաշտոնյաներ չեն կարող լինել խորհրդի կազմում, լինելու են գործարարներ և կրթության, գիտության ոլորտում հայտնի մարդիկ։

Հովհաննիսյանի խոսքով՝ ճիշտ մոտեցումն այստեղ կառավարման խորհրդի եռաստիճան համակարգի ներդրումն է, որտեղ կլինեն հոգաբարձուներ, որոնք կզբաղվեն գումարների հայայթման, երկրորդ աստիճանը՝ կառավարման խորհուրդը կլինի, իսկ 3-րդը՝ ակադեմիականը։

Ըստ պատգամավորի՝ մինչև երկրորդ ընթերցումը կլինեն փոփոխություններ, կանդրադառնան բուհ ընդունվելու կարգին, որն առաջարկում են ավելի ճկուն դարձնել։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց, որ փոփոխություններին ամբողջությամբ բացասական կարծիք տալ չի կարելի, սակայն խնդիրն այն է, որ կրթության, գիտության ոլորտում աշխատողները դժգոհություններ են արտահայտել, քանի որ նրանց՝ կառավարություն, ԱԺ ներկայացրած կարծիքներն անպատասխան եմ մնացել։

«Համակարգային խնդիրներ կան, օրինակ՝ բուհական ինքնակառավարելիության խաթարման հարցում, որոնք պայմանավորված են հայեցակարգային մոտեցումների բացակայությամբ։ Դրա համար էլ նախագծում բերված կարգավորումները կարելի է որակել որպես հատվածական»,- նշեց պատգամավորը։

Աննա Կոստանյանն անընդունելի է համարում տարիքային սահմանափակումների մասին դրույթները, որոնք ըստ նրա հակասահմանադրական են։ «Պետք է մասնագիտական առումով նայել անձի որակները և ոչ տարիքով պայմանավորված»,- նշեց պատգամավորը։

Ըստ նախագծի՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձը բուհում ակադեմիական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությանը չի մասնակցում: Այդ անձի հետ բուհի ռեկտորը՝ ամբիոնի առաջարկությամբ, կարող է կնքել ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատանքային պայմանագիր 1 ուսումնական տարի ժամկետով՝ տարեկան երկարաձգման իրավունքով:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի իրավական հարցերով խորհրդական Իզաբել Աբգարյանի բարձրացրած հարցը կապված է ռոտացիոն համակարգի վերացման հետ, որն ըստ նրա՝ ոչ միայն մոտիվացման կամ բարձր առաջադիմությունը խրախուսելուն է ուղղված, բայց նաև պետության կողմից տրամադրվող կրթաթոշակների արդար տրամադրման կարգին։

Ընդգծում է, որ պետության ներկայացուցիչներն, անկախ նրանից ղեկավար մարմնի ներկայացուցիչներ են թե ոչ, ունեն մեծամասնություն բուհերի կառավարման գործում․ «Ստացվում է, որ բուհը, բուհական հանրույթը փաստացի զրկվում է իր խոսքն ասելու, որոշումների վրա ներազդելու հնարավորությունից, օբյեկտիվորեն և արդարացիորեն տրված լծակից»։

Ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ՝ ԱԺ-ում նախագծի ներկայացման ժամանակ են իմացել, որ ԵՊՀ-ին տրվում է հատուկ կարգավիճակ։ «Իմաստն էն է, որ ոչ թե ԵՊՀ-ին բարձր կարգ տան, այլև առանձին կարգավորմամբ լուծել ռեկտորի հարցը»։

Խաչատրյանի խոսքով՝ երբ որևէ իշխանություն օրենք է գրում, պետք է երկու բան հաշվի առնել, որ իշխանությունը վատն է, և իրենք միշտ չէ, որ իշխանություն են լինելու։ «Ներկայիս իշխանությունը պետք է մտածի, որ վաղն ինքն էլ է ընդդիմություն դառնալու, և եթե իրենցից մեկն ուզենա ռեկտոր դառնա, եթե անգամ ամբողջ բուհը երկրպագի, այդ 4 ձայնը չի հերիքելու, որպես նախկին իշխանություն չեն ընտրվելու»։

Այս համակարգը Խաչարյանի խոսքով լինելու է կուսակցականացված։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter