HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի կառավարությունը Արցախին գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք կտրամադրի

Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությունը «Արցախի Հանրապետությանը գույք նվիրաբերելու մասին» որոշման նախագիծ է ներկայացրել, որը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ 

ՀՀ կադաստրի կոմիտեի մշակած որոշման նախագծի համաձայն՝ առաջարկվում է Արցախի Հանրապետության Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեին նվիրաբերել գլոբալ նավիգացիոն ընդունիչ սարք՝ Trimble R10-2:

Նշենք, որ այս որոշման նախագիծը դեռևս գտնվում է քննարկման փուլում, որի ժամկետի ավարտից հետո կներառվի կառավարության նիստի օրակարգում։ 

Լուսանկարը՝ geospatial.trimble.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter