
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եկել էր խորհրդարան
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը եկել էր Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի աշխատասենյակ: Մեկ ժամից ավելի տևած հանդիպումից հետո նախարարը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ նախարարի հետ հաճախակի հանդիպումները պայմանավորված են հետպատերազմական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ օրենսդրական նախագծերի քննարկմամբ, այդ թվում՝ բանակի նոր կառուցվածքի և համալրման հարցերի առնչությամբ: Հիշեցնենք, որ Վաղարշակ Հարությունյանը խորհրդարան էր եկել նաեւ մի քանի օր առաջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել