HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին կալանավորելու որոշումները բողոքարկվել են

Պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու գործով մեղադրյալներ Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին կալանավորելու որոշումների դեմ բողոքներ են տարվել Վերաքննիչ դատարան։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ Վերաքննիչ դատարանից։ Վերաքննիչ դատարանն այս պահին գործերը դեռևս չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանից, ուստի դեռևս բողոքները չեն մակագրվել։

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 1-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից Պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության,  էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են։ Դավիթ Գալստյանին և Արմեն Բաղդասարյանին այս գործի շրջանակներում է մեղադրանք առաջադրվել։ Վեջիններս մեղադրանքը չեն ընդունում։

Գալստյանը ԱԱԾ-ի հաղորդագրությունից հետո հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը, որ  իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք։

Դավիթ Գալստյանն ու Արմեն Բաղդասարյանը կալանավորվել են փետրվարի  2-ին՝ համապատասխանաբար դատավոր Մնացական Մարտիրոսյանի և Մեսրոպ Մակյանի որոշումներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter