
Կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք է հաստատվել, մահացել է 3 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 154 նոր դեպք, ընդհանուր՝ 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում: Երեկ կատարվել է 2893 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 168 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 788 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել