HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման քարտեզը. Հայաստանը ևս ցանկում է

Թուրքական TGRT հեռուստաընկերությունը ցուցադրել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման քարտեզը, որն ավելի վաղ պատրաստվել էր ամերիկյան Stratfor ընկերության կողմից։ Ազդեցության գոտում կհայտնվի նաև Հայաստանը։

Ընկերությունը կանխատեսում է, որ 2050 թվականին մոտ Թուրքիան կընդլայնի իր ազդեցությունը դեպի Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա, Մերձավոր Արևելք, Կովկաս, Միջին Ասիա, ինչպես նաև Ռուսաստանի որոշ երկրամասեր, մասնավորապես Հյուսիսային Կովկաս, Ղրիմ, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասեր և այլն։ 

Քարտեզից պարզ է դառնում, որ Թուրքիայի ազդեցության գոտում կհայտնվեն Լիբիան, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Սիրիան, Հունաստանը, Կիպրոսը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Եմենը, Արաբական Միացյալ Էմիրությունները և նախկին ԽՍՀՄ ասիական հատվածի երկրները։

Մեկնաբանելով քարտեզը՝ մի շարք փորձագետներ նշում են, որ Թուրքիան երբևիցե չի հրաժարվել Օսմանյան կայսրության վերստեղծման գաղափարից, իսկ վերջին շրջանում Թուրքիայում ընթացող քաղաքական գործընթացներն ու դիսկուրսը վկայում են այդ մասին։ 

2021 թվականի հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան, վերջին հինգ տարվա ընթացքում, 11 անգամ մեծացրել է պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը։ Դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի խորհրդակցի միջազգային գործընկերների հետ՝ պաշտպանական ոլորտում իրականացվող քաղաքականության վերաբերյալ։

Սքրինշոթը՝ TGRT հեռուստաընկերության լրատվական հաղորդումից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter