Ճապոնիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 150-ի
Ճապոնիայի հյուսիս-արևելքում շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվ առնվազն 150 է։ Այդ մասին գրում է ճապոնական Kyodo գործակալությանը։ Տուժածների վերաբերյալ տվյալները հավաքվել են 9 պրեֆեկտուրաներում, ներառյալ Ֆուկուսիմայում, Միյագիում, Տոտիգիում, Իբարակիում և այլն։
Տուժածների մեծ մասը (առնվազն 78 մարդ) գտնվում է Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում։ Միյագիում էլ տուժածների թիվն առնվազն 55 է։ Դեռևս չկան տվյալներ զոհերի մասին։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին, տեղի ժամանակով 23:08-ին (Երևանի ժամանակով` 18:08-ին) 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի տարածքում։ Էպիկենտրոնը եղել է 55 կիլոմետր խորության վրա։ Ֆուկուսիմա և Միյագի պրեֆեկտուրաներում ցնցումների առավելագույն ուժը կազմել է 6+՝ ըստ ճապոնական 7 բալանոց համակարգի։ Ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Տոկիոյում, որտեղ ուժգնությունը կազմել է 4 բալ։
Կիրակի օրը՝ փետրվարի 14-ին, Ֆուկուսիմա պրեֆեկտուրայում գրանցվել էր երկրաշարժի 5,2 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում։ Երկրի հյուսիս-արևելքում առկա ատոմակայաններում ռադիացիայի արտահոսք կամ խափանումներ չեն արձանագրվել։ Ճապոնիայի կառավարությունը հայտնել է, որ Կանտո շրջանում, որտեղ գտնվում է Տոկիոն, առանց հոսանքի է մնացել գրեթե 1 միլիոն տնային տնտեսություն։ Կիրակի կեսօրին շրջանների մեծ մասում վերականգնվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։
Լուսանկարը՝ AP Photo / Koji Ueda
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել