
Կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք է հաստատվել, մահացել է 6 քաղաքացի
Առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ փետրվարի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 88 նոր դեպք, ընդհանուր՝ 169255 դեպք, որոնցից 161105-ն` առողջացած, 3147-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4211 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 684640 թեստավորում: Երեկ կատարվել է 2802 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ առողջացել է 90 մարդ, գրանցվել է 6 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 792 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել