
Սյունիքի մարզի Ագարակ գյուղի մոտ ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ է ավելացել
Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձանագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։
Ավելի վաղ՝ փետրվարի 15-ի առավոտյան, կրակողների առնչությամբ ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել