HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Շուռնուխում նոր բնակելի թաղամաս կկառուցվի

Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս կկառուցվի։ Այդ նպատակով 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Կառավարության պահուստային ֆոնդից Քաղաքաշինության կոմիտեին 2021 թվականին կհատկացվի 470 մլն 200 հազ․ դրամ։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 18-ի նիստում։

Պատերազմական գործողությունների հետևանքով Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ 2021 թվականի հունվարի 29-ին Կապանում կայացած միջգերատեսչական աշխատանքային խմբի խորհրդակցության արդյունքում որոշվել է Շուռնուխ և Որոտան գյուղերում անշարժ գույք կորցրած բնակիչներին ցուցաբերել աջակցություն:

Նախատեսվել է այդ բնակիչներին ցուցաբերել ֆինանսական աջակցություն, որի միջոցառումն արդեն իսկ հաստատվել է Կառավարության փետրվարի 4-ի նիստում, իսկ Շուռնուխ գյուղում կառուցել բնակելի նոր թաղամաս՝ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի (իրենց հողամասերով և օժանդակ շինություններով) տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների համար:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ առաջիկայում կսկսվեն 13 բնակելի տների շինարարական աշխատանքները։ Մինչև տարեվերջ կավարտվի տների կառուցման և բնակեցման գործընթացը։

Ըստ նախնական հաշվարկի՝ ծրագրի իրականացման համար կպահանջվի մոտ 700 մլն դրամ: Ճանապարհների շինարարության համար կտրամադրվի 120 մլն դրամ, իսկ բնակելի տների շինարարության համար՝ 325 մլն դրամ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter