HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Արցախում էլեկտրաէներգիայի անջատումները պայմանավորված են վթարավերականգնողական աշխատանքներով

«Ամբողջ Արցախի Հանրապետությունը սնվում է մեկ գծից, դա 110 գիծն է, հետևաբար եթե այդ գիծն անջատում ենք, հոսանքազրկվում է ամբողջ Արցախը։ Հաղորդալարերը հին ու մաշված են, դրանք պատերազմի հետևանքով ավելի են վնասվել»,- «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց «Արցախէներգո» ՓԲԸ-ի տեխնիկական և իրացման գծով տեղակալ Վահրամ Խաչատրյանը։

Անջատումների նպատակը հին ու մաշված հաղորդալարերը նորոգելն ու փոխելն է։

Փետրվարի 18-ի առավոտյան «Արցախէներգոն» տեղեկացրել էր, որ վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված՝ հոսանքազրկվելու է ամբողջ Հանրապետությունը:

Էլեկտրաէներգիայի անջատումները կլինեն ժամը 12:20-ից-13:20-ը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter