HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Նախարար․ «Արցախցիներին տրվող աջակցությունը բավարար է սոցիալական խնդիրները լուծելու համար»

Այս պահին սահմանամերձ համայնքների ցանկում 77 համայնք է ներառված, հնարավոր է՝ առաջիկայում ևս 5-6 համայնք ավելանա։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։

«Ընդհանուր առմամբ, բյուջեի վրա ավելացումը մինչև 200 մլն դրամ է։ Եթե գործող համայնքներն էլ հաշվարկենք, տարեկան ծախսը մոտ 1 մլրդ դրամ է կազմում։ Արցախցիներին տրվող աջակցությունը լիարժեք բավարար է, որպեսզի լուծեն այն սոցիալական խնդիրները, որոնք առաջացել են պատերազմի ընթացքում»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը։

Ըստ նախարարի՝ արցախցի միջին ընտանիքին տրվող պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ։

«Միևնույն ժամանակ, Արցախում փոխհատուցվում են կոմունալ վճարները, առաջիկայում նաև վարկերի որոշակի փոխհատուցման ծրագիր կհաստատվի։ Կհստակեցվեն Արցախում բնակարանաշինության գործընթացի առաջին քայլերը»,- հայտնեց նախարարը։

Անդրադառնալով գերիների ընտանիքներին՝ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ հարազատները հոգեբանական աջակցություն են ստանում Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով, իսկ ֆինանսական աջակցություն՝ ամսական 300 000 դրամի չափով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter