HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետաձգվել է Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, որը պետք է կայանար փետրվարի 19-ին Բաքվում, հետաձգվել է։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան։ 

Պատճառը Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հրաժարականն է։ Այսուհետ կառավարության բոլոր անդամները ժամանակավոր պաշտոնակատարներ են, այդ թվում նաև փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը կայացել է 2012 թվականի հունիսի 8-ին։ Այն ժամանակ ստորագրվել էր Տրապիզոնի հռչակագիրը, որով նախատեսվում էր սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում։ Փետրվարի 19-ի հանդիպումը այս ֆորմատով պետք է լիներ թվով 9-րդը։

Լուսանկարը՝ thecaspiantimes.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter