HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Հանրային հեռարձակողի խորհրդի թափուր տեղերի համար կմրցեն Վահագն Թևոսյանը, Վազգեն Ավետյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Գագիկ Գինոսյանը

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի երկու թափուր տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 4 հոգի՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը, նախկինում «ՊանԱրմենիան» մեդիա գրուպի խորհրդատու, հեռուստավարկանիշները չափող «Ադմոսֆեր» ընկերության նախկին տնօրեն Վազգեն Ավետյանը, գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը և ազգագրական պարերի մասնագետ, հասարակական գործիչ Գագիկ Գինոսյանը:

Այսօր՝ փետրվարի 18-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամների թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են հանձնաժաղովի չորս անդաները՝ Արամ Սուքիասյանը, Նունե Հախվերդյանը, Աղասի Թադևոսյանը և Վահե Գևորկյանցը:

Հանձնաժողովի անդամներն ուսումնասիրել են ներկայացված հայտերը, մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 26-ին:

Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակողի 5 հոգանոց խորհուրդը պետք է համալրվի եւս երկու անդամով՝ համաձայն «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի պահանջի։ Ըստ 2020 թվականին ընդունված օրենքի՝ Հանրային հեռարձակողի խորհուրդը պետք է ունենա 7 անդամ՝ Խորհրդի նախագահ եւ 6 անդամ։ Խորհուրդը ներկայում ղեկավարում է Արա Շիրինյանը, իսկ 4 անդամներն են՝ Ստեփան Զաքարյան, Նարա Շլեպչյան, Մերուժան Տեր-Գուլանյան, Լեւոն Գալստյան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter