
Կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 քաղաքացի
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք, ընդհանուր՝ 170011 դեպք, որոնցից 161790-ն` առողջացած, 3158-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4266 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 697288 թեստավորում: Երեկ կատարվել է 2931 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 213 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 2 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 797 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել