
Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով
Փետրվարի 15-ից Արցախում որոնողական աշխատանքներ չեն իրականացվում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Այս պահին էլ Արցախում ձյուն է տեղում, աշխատանքներն ապարդյուն կանցնեն, այդ պատճառով էլ դադարեցվել են: Աշխատանքները կվերսկսվեն երկուշաբթի օրվանից, եթե եղանակային պայմանները թույլ տան»,-նշեց նա:
2020 թվականի նոյեմբերի 13-ից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել