
ՌԴ ՊՆ․ Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է
Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության (ՌԴ ՊՆ) փետրվարի 20-ի տեղեկագրում։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները 27 դիտակետերում իրականացնում են իրավիճակի վերահսկում և հրադադարի ռեժիմի պահպանման մոնիտորինգ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2020 թվականի նոյեմբերի 14-ից սկսած Արցախ է վերադարձել 52 700 քաղաքացի, որոնք ժամանակավորապես ապաստանել էին Հայաստանի Հանրապետությունում։
Նոյեմբերի 23-ից մինչև օրս Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը չպայթած զինամթերքից մաքրել են 1461 հեկտար տարածք, 453 կմ ճանապարհ, 1425 բնակելի շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ։ Հայնաբերվել և վնասազերծվել է 24 827 պայթյունավտանգ առարկա։
«Ռուս խաղաղապահները ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր և օգնում են վերականգնել քաղաքացիական ենթակառուցվածքները։ Խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի մասին տեղեկությունները համակարգելու նպատակով մշտական կապ է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»,- ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում։
Մեկնաբանել