
Կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք է հաստատվել, մահացել է 3 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 104 նոր դեպք, ընդհանուր՝ 170506 դեպք, որոնցից 162098-ն` առողջացած, 3167-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4438 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 707329 թեստավորում: Երեկ կատարվել է 3198 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 104 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 803 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել