HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

23 մլն դրամանոց տաղավար` առանց ցուցանմուշների

Փետրվարի 21-25-ը Աբու Դաբիում ընթանում է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանը ևս մասնակցում է ցուցահանդեսին, բայց` դատարկ տաղավարներով:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, որ ցուցանմուշների տեղափոխությունը կազմակերպվել է նախապես, այն հաշվարկով, որպեսզի սահմանված ժամկետում՝ մինչև ցուցահանդեսի բացումը, առաքանին տեղում լինի:

«Առաջացած լոգիստիկ խնդիրների հետևանքով հայկական ռազմական տեխնիկայի ցուցանմուշները չեն հասել Աբու Դաբի։  Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն»,-հայտնել են նախարարությունից:

Նշենք, որ IDEX-2021 միջազգային ցուցահանդեսի ժամանակ Հայաստանի տաղավարի կառուցապատման և դիզայներական աշխատանքների կատարման նպատակով դեռևս փետրվարի 2-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ծառայությունների մատուցման պայմանագիր էր կնքել «Էքսպո Գրուպ» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել է 23 մլն դրամ:

Տաղավարի ընդհանուր մակերեսը կազմել է 198քմ: Ըստ պայմանագրի՝ տաղավարում պետք է տեղադրվեր 8-12 բազկաթոռ, 4-6 սեղանիկ, 6-8 բարձր աթոռներ, 15 հատ ցուցահանդեսի բարձր, 15 հատ՝ ցածր տումբաներ, 2 հեռուստացույց, 5քմ LED էկրան:

Ի տարբերություն հայկական դատարկ տաղավարի, Ադրբեջանը ցուցադրել է իր զենքի տեսակները:

Փաստացի, ստացվեց այնպես, որ հայկական 23 մլն դրամանոց տաղավարը մնաց դատարկ՝ առանց ցուցանմուշների:

Մեկնաբանություններ (6)

HAGOP
WHO IS IN CHARGE?????? MY DEAD GRANDMOTHER CAN RUN ARMEENIAN GOVIRMENT BETTER!!!!! ARMENIANS CANT RUN ARMENIA!!!!! GIVE CONTROL TO JAPANESE!!! GERMANY!!!! ANY OTHER PEEOPLE CAN BE BETTER LEADERS!!!! SAD!! SAD!!! SAD!!!!
Սերգեյ
Այո մենք զենք ունենք և ունեինք, սակայն չունենք 1990թ.-ից մինչ օրս, որևէ հայ կառավարիչ։ Այդ իսկ պատճառով էլ մեր զենքերը կամ չկան, կամ չեն կրակում։ Մենք աշխարհին տվել ենք լազեր, ու մենք չունե՞նք, լո՞ւրջ։
Karine
Հայաստանն ի՞նչ զենք պիտի ցուցադրեր։ Միգուցե գնացել էին զենք ձեռքբերելու համար, ոչ թե ցուցադրելու։ Բայց ոչ մեկը նպատակը չհասկանար։
mihran robert mahmouzian
we will investigate .we will give you an answer very soon .this is what you alway read.those people in charge never have a clean answer and they all get payed?????? bunch of lemon head.
serop
Yeteh adkan zenker onnink, ba vonc 4000 zhovan turkeri dimats? We are our own worst enemy.
Vartkes
In context of the current need to put a firm foot forward and move toward a future backed by tangible, self-developed strength, this is bewildering.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter