HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բնության հատուկ պահպանվող տարածքներում փոքր հէկերին ջրօգտագործման թույլտվություն չի տրվի

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում, համաձայն որի՝ նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին (հէկ) տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն, եթե փոքր հէկ-ի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Համապատասխան նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Առաջարկվում է փոփոխել Ջրային օրենսգրքի 30․1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, որն այժմ սահմանում է՝ ջրօգտագործման թույլտվությունը չի տրամադրվում, եթե փոքր հէկ-ի կառաուցումն իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտիներում։ Ըստ շրջակա միջավայրի նախարարության՝ այս սահմանումը այնքան էլ հստակ չէ, քանի որ պահպանման գոտիների տարածքները նկարագրական ձևով են սահմանված և ներկայում քարտեզագրական տվյալները հիմնականում բացակայում են, ուստի, ըստ նախարարության այս նախագիծը կապահովի բնության հատուկ պահպանվող տարածքների արժեհամակարգի պահպանությունը և կնպաստի տնտեսության զարգացմանը:

Այսպիսով, նախատեսվում է Ջրային օրենսգրքի 30.1 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետում կատարել համապատասխան փոփոխություն, համաձայն որի նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայաններին տրամադրվող ջրօգտագործման թույլտվությունների հայտերը կմերժվեն, եթե փոքր հիդրոէլեկտրակայանի կառուցումը նախատեսվում է բնության հատուկ պահպանվող տարածքներում:

Հավելենք, որ այս օրինագիծը դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա քննարկման դրվի Ազգային ժողովում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter