HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-իրաքյան քաղաքական խորհրդակցություններ

Փետրվարի 22-ին Բաղդադում տեղի է ունեցել Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական և դիվանագիտական խորհրդակցություններ, որոնք հայկական կողմից վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, իրաքյան կողմից՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նիզար Խեյրալլահը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ պաշտոնական կայքը։

Հաղորդագրության համաձայն՝ կողմերը ստորագրել են «Իրաքի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության  միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև` «Հայաստանի և Իրաքի ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների մասին» փոխըմբռնման հուշագիրը։

«Նույն օրը Արտակ Ապիտոնյանը հանդիպել է Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նախագահ, գյուղատնտեսության նախարար Մուհամմեդ ալ-Խաֆաջիի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, հայ-իրաքյան առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև հայտնի պատճառներով հետաձգված երրորդ նիստի՝ Բաղդադում անցկացման հնարավոր ժամկետներին։ 

ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բաղդադի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ հանդիպել է ՀԱԵ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի և Հայ ազգային կենտրոնական վարչության անդամների հետ։

Փետրվարի 23-ին Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է  ունեցել նաև Իրաքի ԱԺ հայ-իրաքյան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ռեհան Հաննա Այուբի և խմբի անդամների հետ։ 

Հանդիպման ընթացքում կարևորվել է խորհրդանական դիվանագիտության դերը հայ-իրաքյան հարաբերությունների և նրա բնականոն զարգացման ընթացքն ապահովելու գործում։ Արտակ Ապիտոնյանը Ռեհան Հաննա Այուբին շնորհակալություն է հայտնել արցախյան պատերազմի ընթացքում վերջինիս կողմից արված արդարացի հայտարարության համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter