HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գևորգ Գորգիսյանն այցելել է Արա Սաղաթելյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցություն (քարտուղար) Գևորգ Գորգիսյանն այցելել է Արա Սաղաթելյանին։ Այս մասին տեղեկացնում է խմբակցության մամուլի բաժինը։

«Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող, հայտնի ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ճշտեցի նրա որպիսությունը, ծանոթացա պահման պայմաններին, լսեցի նրա կարծիքը քրեական գործի վերաբերյալ։ Քիչ առաջ տեղացա, որ իմ այցից հետո՝ քննիչի որոշմամբ, Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ։ Հուսով եմ՝ նախաքննական մարմինն ունի ողջամիտ բացատրություն նմանօրինակ պահվածքի համար և հրապարակային կներկայացնի այսպիսի գործելաոճի հիմնավորումները», - նշել է պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter