HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԶԼՄ-ների դեմ դատավարությունների ամփոփագիր. փոխհատուցման գումարները նվազման միտում ունեն

Լիանա Սայադյան
Տաթևիկ Շալջյան

2011 թվականին զանգվածային լրատվամիջոցների մասնակցությամբ քննվող զրպարտության եւ վիրավորանքի մեղադրանքով 37 գործից 30-ը շարունակվեց 2012-ին: Այս տարվա առաջին եռամսյակի ամփոփված տվյալներով՝ այդ գործերից 6-ի քննությունն ավարտվել է ՀՀ դատական համակարգում, 5 գործի վերաբերյալ կայացվել են վճիռներ ընդհանուր իրավասության դատարանների կողմից, 1 գործ ուղարկվել է Վճռաբեկ դատարան: Այժմ ընդհանուր իրավասության դատարաններում ընթացքի մեջ է 18 գործի քննություն:

ԶԼՄ-ները մինչ օրս ընդհանուր առմամբ վճարել են 9 մլն 796 հազար 560 դրամ՝ իբրեւ զրպարտության եւ վիրավորանքի համար փոխհատուցման գումար:

ԶԼՄ-ի անվանումը

Փոխհատուցում պահանջողի անունը

Դատարանի կողմից բավարարված գումարի չափը

Վճարվել է/Չի վճարվել

«Հետաքննող լրագրողներ ՀԿ»

Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյան

952.600 դրամ

(22.600-ը՝ պետտուրք)

Չի վճարվել

«Հրապարակ» օրաթերթ

Հրաչ Քեշիշյան

376.560 (որից՝ 6.000 դրամը՝ պետտուրք, 70.560 դրամը՝ փորձաքննության գումար)

Վճարվել է

«Հայկական ժամանակ» օրաթերթ

Ռուբեն Հայրապետյան, Լևոն Սարգսյան, Սամվել Ալեքսանյան

6 մլն 132 հազար դրամ (132,000 դրամը` որպես պետտուրք)

Վճարվել է

«Երկիր» օրաթերթ

ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյան

288.000 դրամ

Վճարվել է

«Ժամանակ» օրաթերթ

Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններ

3 մլն դրամ

Վճարվել է

«Ժամանակ» օրաթերթ

Թաթուլ Մանասերյանն

510.000

Բողոքարկվել է Վճռաբեկ դատարան

«Ժամանակ» օրաթերթ

«Գլենդել Հիլզ»

550.000

Վերաքննիչ բողոք է ներկայացվելու

«Ժողովուրդ» օրաթերթ

Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյան

200.000

Վերաքննիչ բողոք է ներկայացվելու

Ընդամենը

 

12.009.160

9,796,560

Այս տարի քննված գործերից ընդամենը մեկով է կայացվել հաշտության համաձայնություն («Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ «Հրապարակի»»):

2 գործով (Վանո Եղիազարյանն ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի, Թերեզա Շահվերդյանն ընդդեմ «Հետքի» թղթակից Ադրինե Թորոսյանի) հայցվորներն իրենք են վերանայել հայցապահանջի գումարը՝ առաջնորդվելով ՍԴ 2011թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ. Վանո Եղիազարյանը 1 մլն դրամի փոխարեն պահանջում է խորհրդանշական 1 լումա, իսկ Թերեզա Շահվերդյանը 2 մլն դրամի փոխարեն՝ 200.000 դրամ: Երկու դեպքում դատարաններն են պահանջվածից ցածր գումարներով բավարարել հայցերը («Գլենդել Հիլզ»-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի, Նվեր Պողոսյանն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի):

Ավարտված դատավարություններ

  1. Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի - Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել թիվ ԵԿԴ/2479/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.10.2011 թ. որոշման դեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով 06.06.2011թ. վճիռը, այն է՝ պարտավորեցնել հերքել «Ժամանակ» օրաթերթում տպագրված «Արյունը` Քոչարյաններից, կայֆը` Ծառուկյանից, իսկ հակացնցումը` Լֆիկից» խորագրով, «Ադամանդե Ռոբը» խորագրով, «Volvo+Spayka=ՍեդրակՔոչարյան» խորագրով հոդվածներում ընդգրկված Բելլա և Սեդրակ Քոչարյանների պատիվը և արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, ինչպեսնաև «Ժամանակ» օրաթերթից հօգուտ հայցվորների բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի և 2.000.000 ՀՀ դրամ` որպեսզրպարտության միջոցով վերջիններիս պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման գումար: 
  2. «Հետք» թերթի լրագրող Գրիշա Բալասանյանն ընդդեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի - Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.10.2011 թ. Որոշման դեմ լրագրող Գրիշա Բալասանյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։ 
  3. Վանո Եղիազարյանն ընդդեմ Գևորգ Մելքոնյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ` «Ժամանակ» օրաթերթի – Վճռաբեկ դատարանը որոշեց վերադարձնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2011 թ. որոշման դեմ Գևորգ Մելքոնյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը։ 
  4. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 15-ի վճռով Ռոբերտ Քոչարյանն ու «Հրապարակ» օրաթերթը հաշտության համաձայնության եկան: Փետրվարի 18-ին «Հրապարակ» օրաթերթը հրապարակեց հերքման հետեւյալ տեքստը. ««Հրապարակ» օրաթերթը հայտնում է, որ 12.02.2011թ.-ի 25/695/ համարում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի մասին հրապարակած «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրում» հոդվածում տեղ գտած տեղեկությունները ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պատիվն, արժանապատվությունը և բարի համբավը։ «Հրապարակ» օրաթերթը հայցում է ներողամտություն 12.02.2011թ.-ի 25/695/ համարի նշված հոդվածում տեղ գտած անճշտությունների և վիրավորանքների համար»։
  5. Մարտի 7-ին հայցվոր Բենիկ Հարությունյանը, «արժևորելով մամուլի զարգացումը որպես ժողովրդավար պետության կերտման կարևոր բաղադրիչ», ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ հրաժարվեց «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ ներկայացրած դատական հայցից և որպես փոխհատուցում 2 միլիոն 200 հազար դրամի պահանջից:
  6. Մարտի 24-ին Արամ Չատինյանը ետ է վերցրել իր հայցն ընդդեմ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի: Արամ Չատինյանը դատի էր տվել Գ.Շամշյանին՝ 24.08.2011թ. aravot.am կայքում հրապարակված ««Վերեւները» հույսերը չարդարացրին» հոդվածի համար:

Վճռաբեկ դատարան ուղարկված գործեր

  1. 2011թ. սեպտեմբերի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց Թաթուլ Մանասերյանի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի՝ պարտավորեցնելով «Ժամանակ» օրաթերթին հերքելու «Քրգործ` ԱԺ նախագահի խորհրդականի դե՞մ» խորագրով հոդվածում հայցվոր Թաթուլ Մանասերյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող (զրպարտող) տեղեկությունները,  ինչպես նաև օրաթերթից հօգուտ Թաթուլ Մանասերյանի բռնագանձել 510.000 ՀՀ դրամ: Դեկտեմբերի 15-ին վերաքննիչ դատարանը մերժեց պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը: Գործն այժմ գտնվում է Վճռաբեկ դատարանում:

Ընդհանուր իրավասության դատարաններում ավարտված գործեր

  1. 2012 թ. հունվարի 30-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց «Գլենդել Հիլզ»-ի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի՝ պարտավորեցնելով հօգուտ հայցվորի բռնագանձել 200 հազար դրամ՝ զրպարտության համար, 300 հազար դրամ՝ փաստաբանական ծառայությունների համար, 10 և 40 հազարական դրամ՝ պետական վճարների համար: «Ժամանակ» օրաթերթը պետք է նաև հերքի 2010 թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» հոդվածը: «Գլենդել Հիլզ»-ը պահանջում էր թերթից բռնագանձել 2 մլն դրամ զրպարտության համար, ինչպես նաև 500 հազար դրամ` դատական ծախսերի համար:
  2. Փետրվարի 27-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայկ Բաբուխանյանի և «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ report.am-ի և Էդիկ Անդրեասյանի: Հայցվորը Էդիկ Անդրեասյանի հեղինակած ««Իրավունքի» իրավունքը Հայկ Բաբուխանյանի թրի ծայրին է» հոդվածում պատասխանողի կողմից հայցվորի պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորման համար 6 մլն դրամ փոխհատուցում էր պահանջում:
  3. Մարտի 7-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժեց փաստաբան Արթուր Գրիգորյանի հայցն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի: Փաստաբանը վիրավորվել էր թերթի էլեկտրոնային կայքում՝ hraparak.am-ում 2011թ. օգոստոսի 10-ին տեղադրված հոդվածի ներքո ընթերցողների թողած մեկնաբանություններից և օրաթերթից 18 միլիոն դրամ էր պահանջում թերթի ընթերցողների՝ իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող մեկնաբանությունները հրապարակելու համար։
  4. Մարտի 12-ին ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժեց Հայկ Բաբուխանյանի պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հայցն ընդդեմ վերլուծաբան ԷդիկԱնդրեասյանի և report.am կայքի խմբագիր ԱբելՄիքայելյանի: Հայկ Բաբուխանյանը պահանջում էր պարտավորեցնել պատասխանողներին նույն լրատվական միջոցով հրապարակային ներողություն խնդրել իրենից, ամբողջությամբ հրապարակել դատարանի վճիռը հայցի բավարարման կամ մասնակի բավարարման դեպքում, ինչպես նաև վճարել 1 մլն դրամ փոխհատուցում հասցրած վիրավորանքի համար:
  5. Մարտի 19-ին Գեղարքունիքի մարզի դատարանը մասնակի բավարարեց Նվեր Պողոսյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» թերթի և Աննա Թորոսյանի` պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության փոխհատուցման գումար բռնագանձելու պահանջների մասին՝ պարտավորեցնելով «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ին` հերքելու «Ժողովուրդ» օրաթերթի 2011 թ. հոկտեմբերի 7-ի թիվ 171 համարում հրապարակված «Մարզպետը կաշառք է վերցրել» հոդվածում զրպարտություն համարվող, Նվեր Պողոսյանի պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները և հերքումը տպագրել նույն «Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաև թերթից հօգուտ Նվեր Պողոսյանի բռնագանձել 200.000 դրամ, որից 100.000 դրամը` որպես փոխհատուցման գումար, 100.000 դրամը` որպես փաստաբանի վարձատրության գումար։ Մարզպետը «Ժողովուրդ»-ից պահանջում էր 2.5 մլն դրամ:

Ընթացող դատավարությունները՝ ստորեւ

1

Ֆարաոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ Ինքնշխանություն» օրաթերթի հիմնադիր և հրատարակիչ «Կողմնակի անձանց Մ» ՍՊԸ-ի և Սերգեյ Գևորգի Գասպարյանի

Պատիվը, արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հերքելու և պատճառված վնասները հատուցելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Է. Ավետիսյան
Դահլիճ 6
Մայիսի 23, Ժամը՝ 12:30

2

Երևանի պետական համալսարան ՊՈԱԿ-ը, Արա Գաբուզյանն  ընդդեմ  «Բանաձև» ՍՊԸ-ի, Սիրակ   Եղիազարյանի

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման` հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան      
Դատավոր` Ս. Թադևոսյան
Դահլիճ` 8
Մայիսի 11, Ժամը՝ 11:00

3

Գուրգեն Խաչատրյանն ընդդեմ Լուսինե Աշուղյանի, երրորդ անձ՝ «ATV» և «Հետք»

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան,
Դատավոր՝ Ս. Բաղդասարյան
Դահլիճ՝ 1
Ապրիլի 26, Ժամը՝ 12:00

4

Թերեզա Շահվերդյանն ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթ

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր՝ Բ.Գրիգորյան
Դահլիճ՝ 2
Ապրիլի 23, Ժամը՝ 14:30

5

Մուրադ Ասրյանն ընդդեմ «Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ-ի 

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Մ.Հարթենյան
Դահլիճ` 4
Ապրիլի 19, Ժամը` 16:30

6

Վանո Եղիազարյանն ընդդեմ Ադրինե Թորոսյանի, երրորդ անձ՝ «Հետք» շաբաթաթերթ

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր՝ Վ.Հովնանյան
Ապրիլի 14, Ժամը՝ 11:30

7

Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանն ընդդեմ «168 Ժամ» ՍՊԸ-ի և Մարինե Մարտիրոսյանի

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու և զրպարտության համար փոխհատուցում վճարելու պ/մ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դատավոր՝  Ա. Մելքումյան         Դահլիճ՝ 13
Ապրիլի 13, Ժամը՝ 17:10

8

«Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ  «Իջևան ստուդիա» ՍՊԸ-ի և Նաիրա Խաչիկյանի

Ներողություն խնդրելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, նստավայրը՝ Դիլիջան
Դատավոր՝ Ա.Շահոյան
Դահլիճ՝ 1
Ապրիլի 13, Ժամը՝ 15:30

9

«Կյանքի խոսք եկեղեցի» կրոնական կազմակերպությունը և Արթուր Սիմոնյանն ընդդեմ «Իրավունք Հետաքննություն» շաբաթաթերթի և «Արգումենտի նեդելի վ Առմենիի» շաբաթաթերթի        

Պատիվն ու արժանապատվությունը, բարի համբավը արատավորող տեղեկությունները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պ/մ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Ռ. Ներսիսյան
Դահլիճ՝ 2
Ապրիլի 13, Ժամը՝ 16:30 

10

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեան ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի   

Պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան
Դատավոր`Ա. Սուքոյան
Դահլիճ` 5
Ապրիլի 10, Ժամը՝ 15:00

11

«Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ավետիսյանն ընդդեմ «Ժուռնալիստների ասպարեզ ակումբ» ՀԿ-ի նախագահ Լեւոն Բարսեղյանի  

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման, հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցման եվ պատճառված վնասի հատուցման պահանջների մասին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Ա.Խաչատրյան
Դահլիճ` 3
Ապրիլի 10, Ժամը՝ 14:30

12

Բենիկ Հարությունյանն ընդդեմ «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ի

Վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման և հերքումը հրապարակելուն պարտավորեցնելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր՝ Ռ.Ափինյան
Դահլիճ՝ 7
Ապրիլի 10, Ժամը՝ 11:30

13

Վանո Եղիազարյանն ընդդեմ Բորիս Աշրաֆյանի, երրորդ անձ՝ «Առավոտ» օրաթաթերթ

Պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պ/մ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր՝ Վ.Հովնանյան
Դահլիճ՝ 2
Ապրիլի 4, Ժամը՝ 14:30

14

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն»-ն ընդդեմ «Առավոտ» օրաթերթի

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Է. Ավետիսյան
Դահլիճ՝ 6
Ապրիլի 4, Ժամը՝ 12:30   

15

Մարգարիտ Մարտիրոսյանն ընդդեմ «168 ժամ» շաբաթաթերթի և   Հռիփսիմե Կարապետյանի

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ դատարան      
Դատավոր` Է.Ավետիսյան
Դահլիճ՝ 6
Ապրիլի 2, ժամը՝ 11:00

16

Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությունն ընդդեմ Հայաստանի հանրային հեռուստաընկերություն ՓԲԸ-ի

Պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքումը տարածելուն, պատասխանը հրապարակելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Ս.Թադևոսյան
Դահլիճ՝ 8
Մարտի 30, Ժամը 12:00

17

Մարգարիտա Խաչատրյանն ընդդեմ «Հրապարակ» օրաթերթ ՍՊԸ-ի

2011թ. ապրիլի 21-ին Հրապարակ օրաթերթի 73/684/ համարի 1-ին էջում հրապարակված հոդվածի հերքումը տպագրելու և պատճառված վնասը փոխհատուցելու պ/մ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Դատավոր՝  Ս. Թադևոսյան
Դահլիճ՝ 8
Մարտի 9, Ժամը՝ 10:00      

18

«Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեդիա կոնսալթ» news.am

Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության պ/մ

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան
Դատավոր` Մ.Հարթենյան
Դահլիճ` 4
Մարտի 1, Ժամը՝ 17:00

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter